Իրանը մշակել է Իսրայելին հարյուրավոր բալիստիկ հրթիռներով հակահարված հասցնելու ծրագիր՝ հրեական պետության կողմից հարձակման դեպքում՝ գրել է ամերիկյան New York Times թերթը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյային։ CBS News հեռուստաալիքը ավելի վաղ հաղորդել էր, որ Իսրայելը լիովին պատրաստ է ռազմական գործողություն սկսել Իրանում: Նշվել էր, որ Վաշինգտոնը սպասում էր հարևան Իրաքում գտնվող որոշ ամերիկյան օբյեկտներին ուղղված Իրանի հարվածներին:               
 

Ռուսաստանը գործի է անցնում

Ռուսաստանը գործի է անցնում
28.06.2019 | 01:03

ՀՀ-ում ՌԴ դեսպանի հանդիպումները, որ հարուցում են Հայաստանի իշխանությունների դժգոհությունն ու զայրույթը, շարունակվելու են։ Ըստ մեր աղբյուրների, Մոսկվան ցանկանում է շոշափել Հայաստանում տրամադրություններ, հասկանալ, թե արտախորհրդարանական ուժերն ինչ են փորձում անել, ում կարող են նրանք այս իրավիճակում հավատալ, ում կարող են յուրային համարել։


Նույն աղբյուրի պնդմամբ, Ռուսաստանն արդեն սկսել է լուրջ անհանգստանալ հայաստանյան իրավիճակով։ Իսկ ԵԽԽՎ-ում իշխանության ներկայացուցիչների վերջին քվեարկությունը հունից հանել է ռուսական վերնախավին։ Նրանք սկսել են լրջորեն զբաղվել նոր բևեռ ստեղծելու աշխատանքներով։ Հաշվի առնելով Վրաստանում տեղի ունեցող զարգացումները և Հայաստանի իշխանության հակառուսական տրամադրությունները, Ռուսաստանը սկսել է նոր մարտավարություն մշակել, քանի որ տարածաշրջանում նրա ազդեցությունը գնալով թուլանում է։ Ըստ մեր աղբյուրի, ՌԴ-ն չի պատրաստվում որպես դիտորդ հետևելու կատարվող իրադարձություններին։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3135

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ